Կրթությունն Էստոնիայում
Էստոնիայի պաշտոնական կրթության պատմությունն սկսվում է դարերի առաջին վանական և եկեղեցական դպրոցների հիմնադրումով։ Էստոներենով առաջին այբբենարանը լույս է տեսել 1575 թ.։ Էստոնիայի ամենահին բուհը Տարտուի համալսարանն է՝ հիմնադրված շվեդ թագավոր Գուստավ 2-րդ Ադոլֆի կողմից 1632 թ.։ 1919 թ. առաջին անգամ համալսարանի դասընթացները անցկացվեցին էստոներենով։
Էստոնիայի արդի կրթությունը բաժանված է հիմնական, մասնագիտական և լրացուցիչ տեսակների։ Կրթական համակարգը քառաստիճան է՝ նախադպրոցական, հիմնական, միջնակարգ և բարձրագույն[1]։ Գոյություն ունի դպրոցների և կրթական ինստիտուտների լայն ցանց։ Էստոնիայի կրթական համակարգը բաղկացած է պետական, համայնքային, հասարակական և մասնավոր կրթական հաստատություններից։ Ներկայումս Էստոնիայում կա 589 դպրոց[2]։
Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիական բարձրագույն կրթությունն Էստոնիայում բաժանված է 3 մակարդակների՝ բակալավրական կրթություն, մագիստրոսական կրթություն և դոկտորական կրթություն։ Որոշ մասնագիտությունների (հիմնական բժշկական կրթություն, անասնաբուժություն, դեղագործություն, ատամնաբուժություն, ճարտարապետ-ինժեներ և դասղեկ) բակալավրական և մագիստրոսական մակարդակները միավորված են մեկում[3]։
Էստոնիայի հասարակական համալսարանները էականորեն ավելի մեծ ինքնիշխանություն ունեն, քան գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Ի հավելումն կազմակերպելու համալսարանների ուսումնական կյանքը՝ կարող են ստեղծվել նոր ուսումնական ծրագիր, սահմանել ընդունելության կանոնակարգ, հաստատել բյուջեն և զարգացման ծրագիրը, ընտրել ռեկտորին[4]։ Էստոնիայում առկա են չափավոր թվով հասարակական և մասնավոր համալսարաններ։ Ամենամեծ հասարակական համալսարաններն են Տարտուի համալսարանը, Տալլինի տեխնոլոգիական համալսարանը, Էստոնիայի կենսաբանական գիտությունների ակադեմիան, Էստոնիայի արվեստի ակադեմիան, Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիան և ամենամեծ մասնավոր՝ Audentes միջազգային համալսարանը։
Էստոնիայի գիտությունների ակադեմիան Էստոնիայի ազգային գիտությունների ակադեմիան է։ Էստոնիայի ՏՏ արդյունաբերությունը 1950-ականների վերջերին առաջին համակարգչային կենտրոնները հիմնեց Տարտուում և Տալլինում։ Էստոնացի մասնագետները ներդրում են ունեցել և նպաստել ԽՍՀՄ տարբեր նախարարությունների ծրագրային տեխնիկական չափանիշների ապահովման զարգացմանը 1980-ականների ընթացքում[5][6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կրթության և գիտության նախարարություն
- ↑ Էստոնիայի դպրոցների ցանկը(անգլ.)
- ↑ «National summary sheets on education systems in Europe and ongoing reforms: Estonia» (PDF). Eurydice. February 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10–ին-ին.
- ↑ «Բոլոնյան համաձայնագրի կենսագործումը Էստոնիայում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ A. Kalja, J. Pruuden, B. Tamm, E. Tyugu, Two Families of Knowledge Based CAD Environments. In: Software for Manufacturing (North-Holland), 1989, pp 125-134
- ↑ H. Jaakkola, A. Kalja, Estonian Information Technology Policy in Government, Industry and Research. In: Technology Management: Strategies and Applications. (Vol. 3, No. 3), 1997, pp 299-307
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կրթությունն Էստոնիայում Արխիվացված 2009-12-19 Wayback Machine
- Ինչպե՞ս ընդունվել էստոնական բուհ Արխիվացված 2012-10-22 Wayback Machine